Ուկրաինայում ՀՀ քաղաքացիների շրջանում զոհվածներ չկան. ԱԳՆ

29
ԱԳՆ
Ուկրաինայում ՀՀ դեսպանության այս պահի դրությամբ ունեցած տվյալներով՝ ՀՀ քաղաքացիների շրջանում զոհվածներ չկան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
«Ճշգրտված տեղեկություններ չկան նաև ազգությամբ հայերի զոհվելու մասին»,–ասացին ԱԳՆ–ից։
Նշենք, որ ավելի վաղ սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, որ Խարկովի մերձակայքում զոհվել է ազգությամբ հայ ռուսաստանցի զինծառայող։