Ուկրաինայի սահմանապահներն այլեւս չեն օգտագործի «Կալաշնիկով» ինքնաձիգներ

15
Ուկրաինայի պաշտպանության նախարարության որոշմամբ՝ երկրի սահմանապահները այլեւս չեն կրի «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներ։ Այս մասին հայտնում է «Глас.ru»-ն։

Այսուհետ, դրանք կփոխարինվեն ՆԱՏՕ-ական UAR-15 հրացաններով։ 

Կիեւում վստահ են, որ նոր զինատեսակը ավելի հարմար կլինի ուկրաինական սահմանապահ ծառայության համար, քանի որ այդ հրացանի որոշ դետալներ պատրաստվում են Ուկրաինայում։