Ուկրաինան թուրքական մշակույթի ժառանգորդն է․ Ուկրաինայի փոխարտգործնախարար

24
Ուկրաինայի փոխարտգործնախարար Էմինե Ջապարովան հայտարարել է, որ Ուկրաինան ձգտում է դիտորդի կարգավիճակ ստանալ թյուրքալեզու պետությունների՝ Թուրքիային, Ադրբեջանին, Ղազախստանին, Ղրղզստանին, Թուրքմենստանին եւ Ուզբեկստանին միավորող միջազգային կազմակերպությունում՝ Թյուրքական խորհրդում։ Այս մասին փոխանցում է «Ուկրինֆորմ»-ը:

Նա հիշեցրել է պետությունների միջեւ պատմական կապերի մասին՝ Ուկրաինան անվանելով թուրքական մշակույթի ժառանգորդ։

«Մենք հարևան երկրներ ենք։ Ուկրաինան թուրքական մշակույթի ժառանգորդն է։ Ղրիմի թաթարները կամուրջ են Ուկրաինայի եւ Թուրքիայի միջեւ»,- ընդգծել է Ջապարովան։