Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ իրենք պաշտպանում են Ադրբեջանի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության հարցում։ Այս մասին նա հայտարարել է BBC-ին տված հարցազրույցի ժամանակ։
«Մենք ցանկացած երկրի տարածքային ամբողջականության կողմնակիցն ենք։ Այդ առումով Ուկրաինան միշտ աջակցում է Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը՝ Ուկրաինային, այստեղ անգամ ասելու բան չկա»,- նշել է նախարարը։
Այս ամենից զատ, Կուլեբան նշել է, որ պաշտոնական Կիևը կարող է հանդես գալ միջնորդի դերում, եթե Հայաստանը և Ադրբեջանը դիմեն իրենց։
Հիշեցնենք, որ պատերազմը վերսկսվելուց ի վեր Ադրբեջանական բեռնատար օդանավերը մի քանի անգամ այցելել են Ուկրաինա՝ նոր զինամթերքով բեռնվելու համար։














