Ուկրաինան մտադիր է շարունակել թուրքական Bayraktar անօդաչուների ձեռքբերումը։ Այս մասին հայտարարել է այդ երկրի զինված ուժերի ԳՇ ղեկավար Սերգեյ Շապատալան։
Նա մանրամասնել է, որ Կիեւը տվյալ անօդաչու թռչող սարքերը ձեռք է բերում բանակի կարիքների համար, եւ թուրքական անօդաչուները ներկայումս արդեն համալրել են ուկրաինական զինված ուժերը։ Շապատալան նաեւ ասել է, որ դրանց թիվը միայն մեծանալու է։
Անդրադառնալով Դոնբասում Bayraktar անօդաչուի կիրառմանը` Շապատալան ասել է, որ դա բանակի գլխավոր հրամանատարի որոշումն է եղել։














