Ուկրաինան մտադիր չէ հրաժարվել ռուսական էլեկտրաէներգիայի ներկրումից մինչեւ ջեռուցման սեզոնի ավարտը։ Այս մասին հայտարարել է «Ուկէներգոյի» ղեկավար Վլադիմիր Կուդրիցկին։ Ըստ Կուդրիցկու, սխալ է ասել, որ Ռուսաստանից ներկրումը ավելորդ է այն ժամանակ, երբ Ուկրաինան ունի ջերմային էլեկտրակայանների 13 խափանված էներգաբլոկներ, ինչպես նաեւ՝ գործնականում զրոյական ածխի պաշար բազմաթիվ ջերմաէլեկտրակայաններում։
Կուդրիցկին արձանագրել է, որ ռուսական էլեկտրաէներգիան օգնում է, որպեսզի Ուկրաինան ծածկի իր բալանսը։ Միաժամանակ նաեւ, նա հույս է հայտնել, որ արդեն մարտ ամսից Ուկրաինան չի ունենա էներգետիկ հզորությունների դեֆիցիտ, քանի որ մարտ ամսի կեսերին կստանան այն ածուխը, որը սպասում էին ձմռանը եւ բացի այդ, էներգետիկ բլոկների վերանորոգությունը կավարտվի։ Կավարտվի նաեւ ԱԷԿ-ի էներգաբլոկի վերանորոգումը եւ կավելանա վերականգնվող աղբյուրներից էներգիայի ստացման մասնաբաժինը։














