Ուկրաինան լայնածավալ զորավարժություններ է սկսել Ղրիմի հետ սահմանի մոտակայքում

32

Ուկրաինան լայնածավալ զորավարժություններ է սկսել Ղրիմի հետ սահմանի մոտակայքում։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ԶՈՒ Միացյալ ուժերի հրամանատարության մամլո ծառայությունը։

Հրապարակման մեջ տեղեկացվում է, որ համաձայն զորավարժության պլանի՝ պայմանական հակառակորդի տանկային ստորաբաժանումը հետևակի աջակցությամբ փորձում է ճեղքել պաշտպանական գիծը։

Հակազդելու համար մարտի դաշտ են մտցվել տանկային ռեզերվն ու հակատանկային հրետանին, այդ թվում նաև «Ռապիրա» МТ-12 100 մմ-անոց հրանոթերի մարտկոցը։ Վերջին շաբաթներին  Դոնբասում իրավիճակի լարվածությունը մեծացել է։ Հակամարտության երկու կողմերը միմյանց մեղադրում են հրադադարի խախտման մեջ։