Ուկրաինան կօգնի Թուրքիային ստեղծել Су-57-ին մրցակից ինքնաթիռ

9
Ուկրաինան եւ Թուրքիան կփորձեն ստեղծել նոր ռազմական ինքնաթիռ, որը կկարողանան մրցակցել ռուսական Су-57-ի հետ։ Նոր ինքնաթիռը կոչվելու է Turkish Fighter X (TF-X)։ Այս մասին հայտնում է Defense News պարբերականը։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին, Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաեւը հայտարարել է, որ եթե թուրքական նշված ինքնաթիռը արտադրվի եւ մուտք գործի միջազգային շուկա, ապա այն կարող է լինել մրցակից ռուսականին։

Այնուամենայնիվ, Defense News-ը նկատում է, որ թուրքական արդյունաբերության հիմնական թերությունն այն է, որ չունի շարժիչներ արտադրելու տեխնոլոգիաներ եւ այդ պատճառով էլ TF-X-ի նախագիծը սկսել է տեղում դոփել։ Ուկրաինան արդեն իսկ շարժիչներ մատակարարում է Bayraktar TB2 հարվածահետախուզական դրոններին եւ ներկայումս ընթանում են բանակցություններ, համատեղ Ан-178 օդանավներ արտադրելու ուղղությամբ։