Ուկրաինան եւ Թուրքիան նոր ռազմական համաձայնագիր կկնքեն

7
Տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը։

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Զելենսկին հայտարարել է, որ հույս ունի, որ երկու երկրների կառավարությունները կկարողանան կնքել ռազմական համագործակցության նոր համաձայնագիր, ինչպես հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալություրնը։ Զելենսկին ասել է, որ կարեւոր է Թուրքիայի մասնակցությունը «Միացյալ ջանքեր 2020» հրամանատարա-շտաբային զորախաղերին, որոնք տեղի կունենան այս տարվա սեպտեմբերի վերջին տասնօրյակում։ Էրդողանն էլ շնորհավորել Զելենսկում՝ Դոնբասում արդեն քսանյոթ օր շարունակվող կրակի դադարեցման առիթով։ Քննարկվել են նաեւ մաքսային ոլորտին եւ երկկողմանի օրակարգի հետ կապված այլ հարցեր։