Ուկրաինան և Թուրքիան պատրաստվում են ռազմական համաձայնագիր կնքել

5

Европейская правда-ն գրում է.

Ուկրաինան և Թուրքիան պատրաստվում են ռազմական համաձայնագիր կնքել։

Նշվում է, որ համաձայանգիրը կնքվելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկու՝ հոկտեմբերի 15-17-ը Թուրքիա  նախատեսված այցի ժամանակ, համաձայանգրի նախագիծը հաստատվել է կառավարության նիստի ընթացքում։

«Ուկրաինայի նախագահի՝ հոկտեմբերի 15-ից 17-ը Թուրքիա կայանալիք  այցի ժամանակ նախատեսված է կնքել ռազմական շրջանակային համաձայնագիր  Թուրքիայի և Ուկրաինայի կառավարությունների միջև»,- ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը։