Ուկրաինան երկխոսություն է վարում Թուրքիայի հետ՝ Սև ծովում Ռուսաստանին հակազդելու համար

75

Ուկրաինայի իշխանությունները Թուրքիայի հետ բանակցություններ են վարում Սև ծովում անվտանգության ապահովման համատեղ ջանքերի շուրջ։ Այս մասին «Ուկրաինական ռադիո»-ի եթերում հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։

Նրա խոսքով՝ Սև ծովը կարևոր տարածաշրջան է Ուկրաինայի համար, որտեղ Կիևին անհրաժեշտ է դիմակայել Ռուսաստանի ջանքերին, որը նույնպես սևծովյան տերություն է։

«Եվ այս մասին պետք է խոսենք նաև ՆԱՏՕ-ի անդամների հետ։ Որովհետև նրանց համար դա նույնպես առաջնահերթ շրջան է»,- ասել է Ժովկվան։