Ուկրաինան դուրս եկավ քաղաքացիական ավիացիայի ոլորտում ԱՊՀ-ի յոթ պայմանագրերից

7
Ուկրաինան դուրս է եկել այն յոթ միջազգային պայմանագրերից, որոնք ԱՊՀ-ի շրջանակներում կնքվել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 19-ին այդ մասին Ուկրաինայի կառավարության նիստում հայտնել Է վարչապետ Դենիս Շմիգալը:

«Մեր կառավարությունը շարունակում Է ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության համաձայնագրերից դուրս գալու քաղաքականությունը, ուստի այսօր մենք չեղյալ ենք հայտարարում, այսինքն՝ փաստացի կերպով խզում ենք ռադիոնավիգացիոն ապահովման պայմանագիրը եւ քաղաքացիական ավիացիային վերաբերող համաձայնագրերը»,- ասել Է նա: