Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հերքել է այն լուրերը, թե Կիևը ռազմական աջակցություն է ցուցաբերելու Բաքվին։
«Ուկրաինան հայ-ադրբեջանական հակամարտության մեջ աջակցություն չի ցուցաբերելու կողմերից ոչ մեկին։ Իսկ ահա բուժօգնություն՝ երևակայությանը զոռ տվող պատգամավորների համար դեղահաբերի տեսքով, պետք է ամբողջ երկրով փնտրենք»,- գրել է Ավակովը Թվիթերում։














