Ուկրաինան պատրաստվում է իր տարածքում թուրքական Bayraktar անօդաչուներ արտադրել

104

Վերջին շրջանում թուրք-ուկրաինական հարաբերությունները շատ են սերտացել և երկրները փորձում են համագործակցել տարբեր ոլորտներում։

Մասնավորապես, Военное обозрение թերթը հայտնում է, որ Ուկրաինան պատրաստվում է իր տարածքում թուրքական Bayraktar անօդաչուներ արտադրել, և այս պահին փնտրվում է տարածք՝ համապատասխան արտադրությունը կազմակերպելու համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ռազմավարական ոլորտների արդյունաբերության հարցերով փոխվարչապետ Օլեգ Ուրուսկին։

«Թուրքական կողմը պատրաստ է ներդրում անել: Նրանց մեզնից պետք է համապատասխան պահանջներով հարթակ, որտեղ իրենք կկառուցեն ձեռնարկությունը, որն էլ հետագայում կարտադրի այդ սարքերը»,- նշել է նա:

Ուրուսկիի խոսքով՝ ձեռնարկությունում կաշխատեն ուկրաինացի ինժեներներ և այլ աշխատողներ։

Բացի այդ, Կիևն ու Անկարան քննարկում են մի քանի համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը, որտեղ կարտադրեն հակատանկային հրթիռային համակարգեր, ավիացիոն շարժիչներ անօդաչուների, ուղղաթիռների և ինքնաթիռների համար: Ուսումնասիրվում է նաև մի շարք թուրքական նավերի կառուցման տարբերակն Ուկրաինայի համար