Ուկրաինական շարժիչով առաջին ԱԹՍ-ն հանձնվել է Թուրքիայի անվտանգության ուժերին

85
Էրդողան Ռեջեփ

Ուկրաինական շարժիչով առաջին թուրքական ԱԹՍ-ն արտադրողների կողմից հանձնվել է Թուրքիայի անվտանգության ուժերին։ Արարողությունը, որին ներկա է եղել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղի է ունեցել Ստամբուլից ոչ հեռու՝ Baykar Makina գիտահետազոտական կենտրոնում։ Անօդաչուն ստացել է Akıncı անվանումը, հայտնում է ukrinform-ը։

Էրդողանը նշել է, որ ռազմարդյունաբերական համալիրի նախագծերի շնորհիվ երկիրը կարճ ժամանակահատվածում ազգայնացրել Է պաշտպանական արտադրությունը՝ 20 տոկոսից հասցնելով 80 տոկոսի։

«Մեր հաջորդ նպատակը հարվածային անօդաչու թռչող սարքերի մշակումն է, որոնք կկարողանան թռիչք և վայրէջք կատարել մեր ավիակրի վրա», – ասել է Թուրքիայի ղեկավարը ՝ հիշեցնելով, որ Baykar Makina–ի արտադրանքը, մասնավորապես Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը, հաջողությամբ մատակարարվում է Ուկրաինա: