Ուկրաինացի ազգայնականները Ուկրաինայի ԶՈՒ զինծառայողներին հավաքագրում են Ադրբեջան ուղարկելու համար: Այս մասին հայտարարել է Լուգանսկի ոստիկանության մամուլի խոսնակ Յակով Օսադչին: Հաղորդում է Ռեգնումը:
«Ուկրաինայում ազգայնականները երկրի ԶՈՒ զինծառայողներին, ինչպես նաև նախկին զինվորականներին, ովքեր ռազմական գործում փորձառություն ունեն, հավաքագրում են Ադրբեջանի տարածք ուղարկելու համար՝ Հայաստանի դեմ տարվող մարտական գործողություններին մասնակցելու համար»,- նշել է Օսադչին:
Նրա խոսքով՝ հավաքագրումը ղեկավարվում է Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Վլադիմիր Գորբենկոյի կողմից:











