Թյուրիմացությունը դեռ չի ավարտել իր գործը, Թուրքիան ու Ադրբեջանը նրանից դեռ սպասելիքներ ունեն․ քաղաքագետ

17
Նիկոլ Փաշինյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
«Թյուրիմացությունը դեռ չի ավարտել իր գործը, Թուրքիան ու Ադրբեջանը նրանից դեռ սպասելիքներ ունեն: Իսկ որո՞նք են այդ սպասելիքները.
1. խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, որով ճանաչվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը ներառյալ,
2․ Թուրքիայի հետ համապարփակ պայմանագրի կնքում և Ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարում,
3. Հայաստանի ինկորպորացիան Թուրքիայի տնտեսության մեջ,
4. Հայկական բանակի վերակազմավորման դադարեցում, ինչը պահանջում է Ադրբեջանը,
5. Հայաստանի նախկին ղեկավարների հանդեպ Հաագայի տրիբունալի դատավարության գործընթաց, Արցախի Առաջին պատերազմի ժամանակ «մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար», քայլականների քաղաքական հեռանկարի ամրապնդման համար:
Սա է քայլականների առաջիկա օրակարգը»։