Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Արցախում բռնկված պատերազմին

7
Արցախ

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձավ նաև Սիրիացի գրոհայինների և Թուրքիայի միջամտության մասով տարածվող լուրերին․

«Տվյալները ճշտվում են, բայց մենք այս պահին տիրապետում ենք որոշակի հստակություն ունեցող տեղեկությունների և‘ գրոհայինների մասով, և‘ Թուրքիայի միջամտության մասով, և‘ թուրքական արտադրության զինատեսակների կիրառության մասով։ Դրանք, այսպես ասած, կասկած չհարուցող փաստեր են, բայց բաներ կան, որոնք ճշգրտումների կարիք ունեն, օրինակ՝ զինյալների մասով հստակ պնդել չեմ կարող»,- նշեց նա։

Նշենք, որ հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնել էր, Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։