Թույլ չեմ տա հանձնել երկիրը, եթե անգամ ես մեռած լինեմ․ Լուկաշենկո

14
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ թույլ չի տալու երկիրը ուրիշին տալ։ Այդ մասին այսօր նա հայտարարել է Մինսկում հանրահավաքի ժամանակ, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։

«Մենք ձեզ հետ կառուցել ենք գեղեցկուհի երկիր բոլոր դժվարությունների, թերությունների պարագայում։ Ո՞ւմ եք դուք որոշել տալ երկիրը։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է հանձնել երկիրը, եթե անգամ ես մեռած լինեմ, ես դա թույլ չեմ տա»,-ընդգծել է Բելառուսի առաջնորդը։