Թուրքիայում ադրբեջանցիները հարձակվել են հայ տղայի վրա՝ հարցնելով Ղարաբաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

37

Ստամբուլի Քումքափը թաղամասում ադրբեջանցիները հարձակվել են հայ դեռահասի վրա:  Այս մասին հայտնում է Ակոսը:

Հարձակման ենթարկված տղայի մայրը նշել է, որ հարձակումից առաջ տղային հարց ու փորձ են արել Ղարաբաղի մասին: Չնայած դեռահասը նշել է, որ հետաքրքրված չէ այդ հարցերով, ադրբեջանցիները չեն խնայել նրան:

Տղայի մայրը նաև հայտնել է, որ իր տղայից զատ հարձակման և ծեծի են ենթարկվել նաև երկու այլ հայեր, ովքեր 50 անց տղամարդիկ են եղել: Կինը նշել է, որ ադրբեջանցիները ծեծելուց բացի ջարդուփշուր են արել տեղի հայերից մեկին պատկանող խանութը: Համացանցում կան այդ կադրերը: Նա պահանջել է, որ իրավապահները քայլեր ձեռնարկեն:

Հարցին անդրադարձել է Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը: Նա հանդիպել է Ստամբուլի նահանգապետի հետ՝ խնդրի վերաբերյալ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:

 

[wpcc-iframe src=”https://www.youtube.com/embed/1UlyZdikjPc” frameborder=”0″ width=”425″ height=”350″]