Թուրքիայի խորհրդարանի 4 խմբակցություններ` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցությունը, իշխանամետ «Ազգայնական շարժում» խմբակցությունը, երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը հանդիսացող Ժողովրդահանրապետական կուսակցության խմբակցությունը և «Լավ» կուսակցության խմբակցությունը համատեղ հակահայկական հայտարարությամբ իրենց աջակցությունն են հայտնել Ադրբեջանին հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:
«Թուրքիայի խորհրդարանը դատապարտում է Հայաստանի զինված ուժերի կոշտ հարձակումն Ադրբեջանի Թովուզի շրջանի վրա», և որ «Հայաստանը գտնվում է սխալ ուղու վրա»:
Հայտարարության վերջում թուրքական խմբակցությունները ցավակցություններ են ուղղել ադրբեջանցի ժողովրդին զոհերի կապակցությամբ:














