Կարևոր. Թուրքիայի Հակամիջուկային հարթակը պահանջում է միջոցներ ձեռնարկել Մեծամորի ատոմակայանի նկատմամբ Ադրբեջանի սպառնալիքների դեմ

10
Թուրքիայում գործող Հակամիջուկային հարթակը հայտարարություն տարածել, որի վերջում մասնավորապես ասվում է․

«․․․Կրկին վերահաստատում ենք ատոմակայաններից ձերբազատվելու մեր կոչը, որոնք ոչ մի հանրային օգուտ չունեն, այլ, ընդհակառակը, կրում են հսկայական կենսական ռիսկեր: Անընդունելի է վտանգի տակ թողնել մեր կյանքն ու կենսատարածքները։ Ցանկանում ենք, որպեսզի ատոմակայանների կառուցման նախագծերն անմիջապես դադարեցվեն և ատոմակայաններն ամբողջությամբ դուրս մղվեն մեր կյանքից ինչպես մեր երկրում, այնպես էլ աշխարհում: Կոչ ենք անում ԱԶԿ (ԹՀ իշխող Արդարություն և զարգացում կուսակցություն) կառավարությանը հիշեցնել մեր երկրի և տարածաշրջանի համար Ադրբեջանի կողմից Մեծամորի ատոմակայանի վրա հարձակման ծանր հետևանքների մասին: Պահանջում ենք, որպեսզի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը և ՄԱԿ-ն անհապաղ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեն ատոմակայանի նկատմամբ Ադրբեջանի կառավարության սպառնալիքների դեմ»: