Թուրքիան զինում է Ադրբեջանին՝ հաշվի չառնելով բոլոր միջազգային խաղացողների կոչերը․ ԱՄՆ Պետքարտուղար

0
Մայքլ Պոմպեո

Ես խոսել եմ նախագահ Թրամփի հետ ԼՂ հակամարտության մասին առավոտյան: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն։

«Մենք հետևում ենք, թե այնտեղ ինչ է կատարվում: Մենք միացել ենք մեր եվրոպական գործընկերներին և աշխարհի բազմաթիվ երկրների՝ ասելով, որ հրադադարը պետք է լինի խնդրի լուծման սկիզբը: Հետևում ենք Թուրքիային, որը զինում է Ադրբեջանին՝ հաշվի չառնելով բոլոր միջազգային խաղացողների կոչերը՝ չուժեղացնել այս խառնաշփոթն ու դուրս գալ տարածաշրջանից»,- նշում է նա: