Թուրքիան պատրաստվում է Սիրիական ազատ բանակի վարձու զինվորներին ուղարկել Ադրբեջան:
Քրդական Firat կայքի հաղորդմամբ՝ «վարձկանների գրանցման կենտրոնները» գործում են Ջենջերիսե Ռաջում և Աֆրինում:
Վարձկաններին 6 ամսով Ադրբեջան ուղևորելու համար առաջարկում են ամսեկան 3500 դոլար աշխատավարձ:
Հիշեցնենք, որ նախկինում Թուրքիան այս զինվորներին ուղարկել է նաև Լիբիա:











