Ադրբեջանական քարոզչական կայքերից մեկը տեղեկացնում է, որ թյուրքալեզու երկրները միավորված բանակը կստեղծեն այս տարվա հոկտեմբերի 29-ին։
Այս մասին հայտարարել է թուրք փորձագետ Քաան Սարիյդինը հեռուստաեթերի ժամանակ։
«Թուրքիան թյուրքալեզու երկրների հետ ստեղծում է միավորված բանակ։ Սա արդեն երազանք չէ, մենք շատ ենք աշխատել այս ծրագրի վրա։ Այսինքն՝ սա մեկ օրվա գործ չէ։ Եկել է ժամանակը հայտարարելու, որ հոկտեմբերի 29-ին կստեղծվի թուրանական բանակը։»,- հայտարարել է նա։














