Թուրքիայի քննադատության հաջորդ ալիքն ուղղված է Կանադային։ Մասնավորապես Թուրքիային դուր չի եկել Կանադայի վերջին որոշումը, որով արգելվում է իրեն զենք զինամթերքի վաճառքը։
Անկարան այս քայլը գնահատել է որպես երկակի չափորոշիչների կիրառման քաղաքականության օրինակ։
Կանադան այդ որոշումը կայացրել է Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում սկսած գործողությունների պատճառով։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։














