Թուրքիան նպատակ ունի ավելի բորբոքել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում․ Սիրիայի ԱԳՆ

35
Սիրիա

Թուրքիան նպատակ ունի էլ ավելի բորբոքել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում։ Անկարայի գործողություններն ամենուր հանգեցնում են լարվածության աճի և կրոնական հակասությունների սրման։ Այս մասին հայտնում են Սիրիայի ԱԳՆ-ից։

Ադրբեջանի կառավարությունը պետք է զգոն լինի, որ չընկնի թուրքական ծուղակը, և պատասխանի հակամարտության զսպման ու երկխոսության վերադառնալու հայկական նախաձեռնություններին։