Թուրքիան նպատակադրվել է Ադրբեջանում ռազմակայան ունենալ

25
Ռազմագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան մեկնարկել է Ադրբեջանում ռազմակայաններ տեղադրելու քարոզչության մեկնարկը։
 
Բաքվում Թուրքիայի դեսպանատան առջև հավաքվել են մարդիկ, և պահանջում Թուրքիայից, որ զորքերը չհանի Ադրբեջանից։ «Թուրքական բանակ մնա» վանկարկումով, ակցիայի մասնակիցները, ովքեր հիմնականում կանայք են, կոչ են անում Թուրքիային, որ զորքերը, որոնք Ադրբեջանում զորավարժությունների շրջանակներում, մնան և չգնան։
 
Հատկանշական է, որ այս ակցիան անցել է առանց ոստիկանության կողմից որևէ արգելքի, նույնիսկ մի քանի ոստիկան է եղել, ովքեր պարզապես պահել են ձևական կողմը։ Սա շեշտում եմ նրա համար, որ առավել պարզ լինի ակցիայի ինքնաբուխ չլինելը։
 
Եթե Թուրքիան նպատակադրվել է Ադրբեջանում ռազմակայան ունենալ, և գնում է դրա հասարակական պահանջ ձևավորելու ճանապարհով, ապա չի բացառվում, որ սահմանին ևս լարվածություն մտցնեն, որպեսզի, այդ «հասարակական պահանջը» ավելի հիմնավոր և պարտադիր լինի»։