Թուրքիան զենքեր եւ ջիհադականների է ուղարկել Ադրբեջան․ Թուրք դիվանագետ

18
Ունալ Չեվիկոզ
Թուրք նախկին դիվանագետ Ունալ Չեւիքօզը թուրքական Haberturk-ի եթերում սկանդալային հայտարարություն է արել։
 
Նա մասնավորապես հայտարարել է, թե Թուրքիան զենքեր եւ ջիհադականների է ուղարկել Ադրբեջան։
 
Այս հայտարարությունը Թուրքիայում մեծ արձագանք է գտել։ Ունալ Չեւիքոզին մեղադրում են պետական գաղտնիքները հրապարակելու մեջ։
 
Նշենք, որ արդեն բազմթիվ աղբյուրներ հայտնում են, որ Թուրքիան սիրիացի ահաբեկիչների է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի դեմ կռվելու։