Թուրքիան եւ Իսրայելը Վրաստանի օդային տարածքով Ադրբեջանին սպառազինություններ են մատակարարում

13
Հակոբ Ճաղարյան
Թուրքիան եւ Իսրայելը պատերազմի ընթացքում Ադրբեջանին անընդհատ սպառազինություններ են մատակարարում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
 
Նա, մասնավորապես, նշել է. «Մատակարարման միակ ճանապարհը անցնում է Վրաստանի օդային տարածքով:
 
Հայաստանը պարտավոր է օգտագործել դիվանագիտական բոլոր հնարավորությունները, այդ թռիչքներն արգելելու:
 
Դա կարող է լինել`
 
1. Արգելքի պահանջով Վրաստանին անմիջապես դիմելով:
 
Հակառակ դեպքում մենք դա կդիտարկենք որպես թշնամական գործողություն,
 
2. ՄԱԿ անվտանգության խորհրդի միջոցով
 
Ու պետք էր սրա մասին մտածել ՌԴ ու Սուդանի եւ Հս. Կորեայի հետ քվեարկումներից առաջ»: