Այսօր Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ շրջանառվող լուրերին, թե Թուրքիան վարձկաններ է ուղարկել Ադրբեջան:
Հովհաննիսյանի խոսքով՝ ինքը նման տեղեկության չի հանդիպել, սակայն այս դեպքում, ոչինչ չի կարելի բացառել:
«Ինձ հարցրել են բեռնատարի մասին, միգուցե այդ բեռնատարը վարձկաններ է տարել, դժվարանում եմ ասել: Բայց ոչ մի բան չեմ բացառում, Թուրքիայի աջակցությունը երբեք էլ միայն խոսքով չի եղել»,-նշեց նա:
Անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի՝ Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ սպառնալից հայտարարությանը, և թե արդյոք սա հուշո՞ւմ է Ադրբեջանի հուսահատության մասին, Հովհաննիսյանը նշեց՝ հուսահատության մասին չի կարող ասել, բայց մի բան պարզ է՝ հոգեկան առողջության ստուգման անհրաժեշտություն ունի հիշյալ անձը:











