Թուրքիան բացահայտ Հայաստանին սպառնացել է ցեղասպանությամբ

9
Թուրքիան բացահայտ Հայաստանին սպառնացել է ցեղասպանությամբ։ Այս մասին գրում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Պաշտոնական Անկարան, պատասխանելով Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ի հայտրարարությանը, ասել է, որ «նրանք, ովքեր հակառակն են մտածում, ուրեմն դասեր չեն քաղել պատմությունից»։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանը, որը փորձում է իր կարծիքը հայտնել Միջերկրական ծովի վերաբերյալ, հիմնարար սխալմունքի մեջ է ընկել համաշխարհային աշխարհագրությունում իր տեղորոշման մեջ: Խնդիրն այստեղ ոչ թե Սևանա լիճն է, այլ Արևելյան Միջերկրականը», – ասել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյ:

«Սևրի պայմանագրի վերաբերյալ Հայաստանի սադրիչ հայտարարությունից հետո Արևելյան Միջերկրական ծովի վերաբերյալ նրա կարծիքը նոր անպատաստխանատվության օրինակ է։

Այդ հայտարարությամբ բացահայտվում է Թուրքիայի դեմ ուղղված ստոր դաշինքը։ Հայաստանը, կարծում է, որ իրավունք ունի խոսել տարածաշրջանի մասին Արաբական Միացյալ Էմիրություններից և Ֆրանսիայից հետո:
 
Անկախ նրանից, թե ինչ է լինելու, Թուրքիան կպաշտպանի իր իրավունքներն ու թուրք կիպրոսցիների իրավունքները Միջերկրական ծովի արևելքում, որոնք բխում են միջազգային իրավունքից: Չարի ոչ մի դաշինք չի կարող թույլ տալ դա կանխել: Նրանք, ովքեր հակառակն են մտածում , ոչինչ չեն սովորել պատմությունից», – ասել է տխրահռչակ մամլո խոսնակը:

Նա նաև հատուկ շեշտում է, որ Թուրքիան ամեն ձև կանգնած է իր եղբոր ՝ Ադրբեջանի կողքին: