Որքանո՞վ է մեծ էսկալացիայի հավանականությունը՝ հաշվի առնելով, որ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին լայնածավալ գործողություններ է ծրագրում նախիջևանյան կողմից: Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին, նշեց՝ միգուցե նպատակներ ունեն, սակայն վաղաժամ է հստակ հայտարարություններ անել դրանց ծրագրման մասին:
«Ամեն դեպքում, ՀՀ զինված ուժերը պատրաստ են ՀՀ ամբողջ սահմանագոտին պաշտպանել ցանկացած ոտնձգությունից»,- ընդգծեց ՀՀ ՊՆ նախկին խոսնակը:











