Թուրքերը հրթիռակոծված Ստեփանակերտի կադրերով են ներկայացնում Ադրբեջանի քաղաքների վիճակը

11
Թուրքական ալիք

Թուրքիայի ռեյտինգային հեռուստաընկերությունները կեղծ լուրեր են հաղորդում հասարակությանը։ Մասնավորապես, ներկայացնելով Արցախում ընթացող պատերազմը և խոսելով իբրև հայերը թիրախավորում են Ադրբեջանի քաղաքաները և խաղաղ  բնակիչներին` հեռուստաալիքը ցուցադրում է հրթիռակոծված Ստեփանակերտից կադրեր։

Ներկայացված նկարում Ստեփանակերտի բազմաբնակարան շենքերից մեկի պատշգամբն է, որտեղ օրեր առաջ ընկել էր Սմերչից արձակված հրթիռը։