Թուրքական մամուլում անդրադարձել են մարզադաշտում բարձրացված «Նեմեսիս» պաստառին ու ԱՍԱԼԱ-ին

144

Երևանում մարտի 25-ին տեղի ունեցած Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման ընթացքում հայ երկրպագուները տրիբունայից «NEMESIS» գրությամբ պաստառ էին ցուցադրել, որը լայն արձագանք է ստացել թուրքական մամուլում: Գրում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես, անդրադառնալով «NEMESIS» պաստառին, գրում են, որ չնայած անվտանգության խիստ միջոցներին՝ հայ ֆուտբոլասերներին հաջողվել է այդպիսի պաստառ ծածանել ստադիոնում։ Ըստ թուրքական լրատվականների՝ նման վարվելակերպով հայերը ցույց են տալիս, որ չեն մոռացել «Նեմեսիս»-ը։

Հիշեցում է արվում, որ Թալեաթ և Ջեմալ փաշաները, ինչպես նաև այլ թուրք գործիչներ ոչնչացվել են «Նեմեսիս»-ի կողմից։