Անցյալ շաբաթ թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպությունը կարողացել է հասնել նրան, որ Քյոլնի քաղաքապետ Հենրիետ Ռեքերը որոշել է ապամոնտաժել Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրը։
Այս մասին հայտնում է գերմանական Welt հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ մի քանի տարի անց այս հուշահամալիրի փոխարեն կկառուցվի «Ռասիզմի դեմ և հանուն մարդու իրավունքների» հուշարձանը։
«Գորշ գայլերը» միշտ հետամուտ են եղել Քյոլնի՝ ցեղասպանությունը հերքող նախաձեռնության մեջ: Այժմ նրանք հասել են իրենց նպատակին»,- գրել է Welt-ը։