Թուրքական F-16 կործանիչները Հայաստանի սահմանին են մոտեցել օդային հարվածի հեռավորության վրա. Avia.pro

6

Թուրքական F-16 կործանիչները Հայաստանի սահմանին են մոտեցել օդային հարվածի հեռավորության վրա։ Այս մասին գրում է avia.pro մասնագիտացված կայքը:

Ըստ կայքի, մի քանի ժամ առաջ թուրքական կողմը հերթական շատ վտանգավոր սադրանքն է սանձազերծել՝ իր F-16 կործանիչներն ուղղելով դեպի Երեւան։ «Առնվազն երկու թուրքական ռազմական ինքնաթիռներ ուղղություն են բռնել դեպի Երևան և մայրաքաղաքից 56 կմ հեռավորության վրա, ինչը Թուրքիայի ՌՕՈՒ-ի սպառազինության մեջ գտնվող ավիացիոն հրթիռների խոցման շառավիղն է, շրջադարձ են կատարել և վերադարձել հռետ: Ակնհայտ է, որ դրանով իսկ գործարկվել է Հայաստանի մայրաքաղաքի ուղղությամբ հարված հասցնելու սցենարը»,- գրում է կայքը:

Ըստ աղբյուրի, թուրքական կործանիչներից երկուսը թռիչքներ են իրականացրել Ադրբեջանի օդային տարածքում, սակայն դրանով սադրանքները չեն ավարտվել. Հայաստանի սահմանի մոտ նկատվել են Ադրբեջանի ՌՕՈւ և Թուրքիայի ՌՕՈՒ առնվազն չորս ուղղաթիռներ, որոնք ևս գրեթե մոտեցել են Հայաստանի սահմաններին, սակայն չեն խախտել այն ՝ գիտակցելով, որ հայկական ԶՈՒ-ն անհապաղ կրակ կբացի ինչպես թուրքական, այնպես էլ ադրբեջանական ուղղաթիռների ուղղությամբ: