Թուրքական «Բայրաքթարների» ռումբերի մարտագլխիկները մատակարարում է գերմանական ընկերությունը․Infocom.am

99

Վերջին օրերին խոցելուց հետո հայկական կողմի տարածքում էին հայտնվել հակառակորդի թուրքական «Բայրաքթար ՏԲ2» ԱԹՍ-ի մնացորդները, ինչը հնարավորություն է տվել կատարել ուսումնասիրություններ։ Այս մասին հայտնում է Infocom.am-ը։

Պարզվել է, որ «Բայրաքթարների» ռումբերի մարտագլխիկներն արտադրում է գերմանական TDW ընկերությունը։

Այս մասին հրապարակումներ կան նաեւ հենց գերմանալեզու աղբյուրներում։

Մասնավորապես, այս տարվա օգոստոսին գերմանացի լրագրողներ Յոխեն Թասլերը, Նիկոլաուս Շթայները եւ Օթֆրիդ Նասաուերը Westdeutscher Rundfunk հեռուստառադիոընկերության Monitor հարթակի իրենց հետազոտության մեջ ներկայացրել են, թե գերմանական սպառազինության արտահանումն ինչ դեր ունի Թուրքիայի՝ որպես «ԱԹՍ-ների գերտերություն» վերելքի մեջ։ Նրանք նկատել են նաեւ, որ հեռակառավարվող նշանառու այս ԱԹՍ-ներն այնքան կարեւոր են Թուրքիայի նախագահ Էրդողանի համար, որ նա նույնիսկ իր ստորագրությունն է թողել անօդաչուի վրա։

Նշենք, որ սրանք ոչ թե հարվածային-կամիկաձե ԱԹՍ-ներ են, այլ մեծ հեռավորությունից ռումբերով խոցող հարվածային անօդաչուներ։ Թուրքիայի արտադրանք համարվող այս սարքերի կարեւոր մասերի՝ գերճշգրիտ ռումբերի մարտագլխիկները, սակայն, թուրքական չեն։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում