Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի

0

Թուրքիայի Իզմիր նահանգում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 100-ի։

Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը։

«Երկրաշարժի հետևանքով զոհվել է 100 մարդ, տուժել՝ 994-ը», – ասված է վարչության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հաղորդվում էր 98 զոհի մասին։

Նշվում է նաև, որ հիվանդանոցներից արդեն դուրս է գրվել 847 մարդ, 127-ը շարունակում են անհրաժեշտ բուժօգնություն ստանալ։ Փլուզված հինգ շենքի տարածքում որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։