Թուրքիայում ուկրաինական բանակի համար ԱԹՍ-ներ և ռազմանավեր կարտադրեն

29

Ուկրաինան և Թուրքիան համաձայնագիր են կնքել ուկրաինական բանակի համար կորվետներ (ռազմանավ) և հարվածային անօդաչու սարքերի համալիրներ արտադրելու և դրանց տեխնոլոգիաների փոխանակման մասին։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը հայտնել է, որ նպատակը երկրի ռազմածովային ուժերի հնարավորությունները զարգացնելն է։

Հոկտեմբերին հայտարարվեց, որ Ուկրաինան և Թուրքիան դիտարկում են Թուրքիայի տարածքում ավիացիոն շարժիչների համատեղ արտադրություն հիմնելու հարցը, այդ թվում՝ ուղղաթիռների, ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի համար։