Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր

58

Թուրքիայի արեւելքում կործանվել է Cougar տիպի ռազմական ուղղաթիռը այն բանից հետո, երբ դուրս է եկել Բինգյոլ քաղաքից: Այս մասին ՌիԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով՝ ուղղաթիռը Բինգյոլ քաղաքից մեկնել է 13:55-ին եւ կես ժամ անց նրա հետ կապը կորել է: Դրանից հետո անմիջապես սկսվել են որոնումները՝ օգտագործելով ավիացիան։

Վթարի հետեւանքով 9 մարդ զոհվել է, եւս 4-ը՝ վիրավորվել են. նրանք հոսպիտալացվել են։

«Թուրքիայի ցամաքային զորքերի գեներալ-լեյտենանտ Օսման Էրբաշը զոհվել Է երկրի արեւելքում ուղղաթիռի կործանման հետեւանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ: