Թուրքիայում կարտադրվի ռուսական «Спутник V» պատվաստանյութը

13
Պատվաստանյութ

Թուրքիան հավանություն է տվել ռուսական հակակորոնավիրուսային «Спутник V» պատվաստանյութի արտադրությանը։ Այս մասին գրում է Yeni Şafak պարբերականը, վկայակոչելով կորոնավիրուսի հարցով գիտխորհրդի անդամ Աֆշին Էմրե Քայըփմազի փոխանցած տեղեկությունները։

Ըստ այդմ, ռուսական «Спутник V»-ի մասով, իրականացրած հետազոտություններից հետո, թույլատրվել է Թուրքիայում իրականացնել վերջինիս արտադրությունը։

Նշենք, որ Թուրքիայի Առողջապահության նախարար Ֆահրեդդին Քոջան ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական պատվաստանյութը կարող է Թուրքիա մատակարարվել երերք կամ չորս ամսից։ Հետազոտությունների միջանկյալ արդյունքներն էլ նախարարը գնահատել էր որպես գոհացուցիչ։