Թուրքական Baykar ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտարարել է, որ ռադիոէլեկտրոնային պայքարի ռուսական միջոցները «անկարող են» դիմակայել Bayraktar TB2 թուրքական հարվածային անօդաչուներին: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին վերջին հասյտնել է տեղի լրատվամիջոցներից մեկին:
«Ռադիոէլեկտրոնային պայքարի ռուսական համակարգերը չեն կարողացել կանգնեցնել Bayraktar TB2-ներն անգամ մեկ ժամով»,- հայտարարել է նա:
Ընկերության գլխավոր տնօրենը հավելել է, որ ընկերությունն անօդաչուի համար պաշտպանություն է մշակել ՌԷՊ համակարգերից, այդ իսկ պատճառով «այն միշտ կլինի օդում»:
Փորձագետները նշում են, որ Ռուսաստանն արդյունավետ տեխնիկա ունի թուրքական հարվածային անօդաչուների դեմ պայքարելու համար: Նման համակարգերից մեկը «Տոր-Մ2ԿՄ» զենիթահրթիռային համալիրներն են, որոնք կարող են միաժամանակ 48 թիրախ հայտնաբերել, ուղեկցել 10-ը և խոցել 4-ը: