Թուրքիայում ցուցադրել են տեղական արտադրության անօդաչու ուղղաթիռը․ Ռազմինֆո

34

Փետրվարի 25-ին «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն»-ը (TAI) ցուցադրել է T-629 էլեկտրական և անօդաչու հարվածային ուղղաթիռը, որը պատկանում է նույն ընկերության արտադրանք T-129 «Աթաք» և T-625 «Գյոքբեյ» ուղղաթիռների նույն դասին։ Այս մասին տեղեկացնում է Razm.info-ն՝ հղում անելով ռազմական հարցերով մասնագիտացված Defence Turk կայքին։

Ընկերությունն ուղղաթիռը ցուցադրել է Թուրքիայի ոստիկանությանը արդիականացած «Աթաք»-2 հարվածային ուղղաթիռների մատակարարմանը նվիրված արարողությանը։

T-629 ուղղաթիռն ունի L-UMTAS լազերային ուղղորդման հեռահար հակատանկային հրթիռային համակարգ։ Այն աշխատելու է էլեկտրաէներգիայով։ T-629-ները կունենա նույն ենթակառուցվածքը, ինչ T-625 «Գյոքբեյ» ուղղաթիռ: Ուղղաթիռն առաջին թռիչքը կկատարի մոտ ժամանակներում։