Թուրքիայից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման երկու նախապայման են առաջ քաշում

256

Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության (BBP-ՄՄԿ) նախագահ Մուստաֆա Դեսթիջին մամուլի ասուլիսում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և արցախյան հիմնախնդրին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հիշեցնելով «Շուշիի հռչակագրի» վավերացման վերաբերյալ Թուրքիայի խորհրդարանին ներկայացված օրինագիծը՝ նա ասել է. «Հռչակագիրը նպատակ ունի ավելի ամրապնդել և խորացնել Թուրքիայի ու Ադրբեջանի փոխհարաբերությունները, ինչը շատ ճիշտ է։ Մենք, որպես «Մեծ միություն» կուսակցություն, լիովին աջակցում ենք դրան»։

Դեսթիջին հայտնել է, որ իր կուսակցությունը սատարում է Ադրբեջանի հետ ձեռնարկվող բոլոր քայլերը։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Դեսթիջին բացահայտել է Թուրքիայի իշխանությունների քողարկված նախապայմանները։ Նա մասնավորապես հայտարարել է, որ Հայաստանի հետ պետք է կասեցվեն կարգավորման բոլոր փորձերը, քանի դեռ հայերը դուրս չեն եկել ամբողջ Արցախից։ Եվ երկրորդը՝ չեն հրաժարվել Հայոց ցեղասպանությանը վերաբերող պնդումներից։

«Առանց դրանցից հրաժարվելու կարգավորման գործընթացը ոչ առողջարար կլինի, ոչ էլ՝ երկարաժամկետ: Կգա ապրիլի 24-ը, կրկին հայտարարություն կանեն և արդյունքում գործընթացը նորից կդադարի։ Ուստի, ի սկզբանե պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկել»,- ասել է նա։