Թուրքիայից Չինաստան արտահանման առաջին գնացքը հասել է իր նպատակակետին, հայտնել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմաիլօղլուն։
Կարաիսմաիլօղլուն Թուրքիայի հաղթանակն է անվանել այն, որ դեկտեմբերի 4-ին Ստամբուլից մեկնած գնացքը առանց ուշացումների հասել է չինական Սիան քաղաք:
Արդեն պատվեր է ստացվել Թուրքիայից Չինաստան երկրորդ արտահանման գնացքը ուղարկելու համար։
Բեռնատար գնացքը Թուրքիայից Չինաստան Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով և Տրանսկասպյան տրանսպորտային երթուղով հատել է 2 մայրցամաք, 2 ծով և 5 երկիր, ընդհանուր առմամբ հաղթահարել է 8693 կիլոմետր:














