Թուրքիայի փոխարտգործնախարարը հոկտեմբերի 22-ին կայցելի Մոսկվա

14

Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Oնալը հոկտեմբերի 22-ին կայցելի Մոսկվա, որտեղ հանդիպումներ կունենա Սիրիայի և Լիբիայի խնդիրների վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատնից։

«Թուրքիայի փոխարտգործնախարարը հինգշաբթի Մոսկվայում հանդիպումներ կանցկացնի Սիրիայի եւ Լիբիայի խնդիրների վերաբերյալ», – հայտնել են Թուրքիայի դեսպանատնից։