Թուրքիայի նախագահը չհերքեց, որ սիրիացի գրոհայիններ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ․ Պուշկով

10
Ալեքսեյ Պուշկով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հայտարարություններով չհերքեց, որ Թուրքիան սիրիացի գրոհայիններ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային Խորհրդի անդամ Ալեքսեյ Պուշկովը։

«Էրդողանը հայտարարեց, որ դա խնդիր չէ, սակայն հարկ չհամարեց, կամ հնարավոր չհամարեց հանդես գալ հստակ հերքմամբ»,- իր թվիթերյան էջում գրել է Պուշկովը։ Նա նաեւ հավելել է, որ խնդիրը կա եւ Մոսկվան այս առնչությամբ արդեն հայտարարություն արել է։

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր թուրքական հեռուստատեսության եթերում, որ Անկարան կարիք չունի գրոհայիններ ուղարկել Ղարաբաղ։