Թուրքիայի հետ հարաբերություններում «մոտեցումները շտկելու» ամենաակնառու օրինակը Սիրիան է

34
Վարդան Ոսկանյան

Թուրքիայի հետ հարաբերություններում «մոտեցումները շտկելու» ամենաակնառու օրինակը Սիրիան է, որի հետեւանքը այսօրվա բզկտված Սիրիան է: Նման հայտարարությամբ է հանդես եկել իրանագետ վարդան Ոսկանյանը:

«Թուրքիայի հետ հարաբերություններում «մոտեցումները շտկելու» ամենաակնառու օրինակը Սիրիան է։ Ընդ որում, ստեղծվեց բարեկամություն նաև անձնական մակարդակով՝ ալ-Ասադ և Էրդողան ընտանիքների միջև։
Հետևանքը՝ ուշադիր նայեք այսօրվա բզկտված Սիրիային, որի հյուսիսի մի հատվածը բռնազավթված է Թուրքիայի կողմից», – ֆեյսբուքում գրել է նա։

Նրա դիտարմամբ` Թուրքիան բացահայտ թշնամական, ցեղասպան և միջազգային ահաբեկչությունը սատարող պետություն է, իսկ Էնվերի պիղծ հոգին պետք է տանջվի նաև անդրշիրիմյան դժոխային իր գոյության ընթացքում։