Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել Փաշինյանի թիմին 100 տոննա օգնության համար

75

Այսօր հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը Թուրքիային 100 տոննա մարդասիրական օգնությունը է ուղարկել Մարգարայի կամրջով: Բեռը Թուրքիա են հասցրել  «Սպայկայի» մեքենաները:

Քիչ առաջ թվիթերյան իր միկրոբլոգում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհակալութուն է հայտնել Ռուբեն Ռուբինյանին և Վահան Կոստանյանին ջանքերի համար:

Նա նշել է. «Շնորհակալություն սիրելի՛ Վահան Կոստանյան, սիրելի՛ Ռուբեն Ռուբինյան, ձեր ջանքերի համար, որոնք այս ամենը հնարավոր դարձրին։ Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի ուղարկած առատաձեռն աջակցությունը` օգնելու մեղմացնել Թուրքիայում երկրաշարժի գոտու մեր քաղաքացիների տառապանքները»։»:

Հիշեցնենք, որ մինչ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը սիրախաղի մեջ են թուրքերի հետ, նույն թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականության արդյունքում արդեն 62 օր է, ինչ շրջափակված է Արցախը: Մարդիկ այնտեղ զրկված են ազատ տեղաշարժի, բուժվելու իրավունքից: Թշնամին ամեն օր արգելափակում է գազը, էլեկտրաէներգիան տրամադրվում է հովհարային անջատումներում: Առկա է սննդի մեծ պակաս: մարդիկ կտրոններով են գնում մեկ շաբաթվա պաշարը: